Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Աշխարհին Հայոց ցեղասպանության մասին բարձրաձանելու լավագույն միջոցներից մեկը մշակույթն է: Դրա վառ ապացույցն է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի` Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված 2005 թվականին ստեղծված «Ադանա» նախագիծը և համանուն երգը: Երգահանը ծրագրում է արդեն 20 լեզուներով հնչող երգը զետեղել մեկ` 15 լեզուներով հնչող ձայնասկավառակում և կրկին ներկայացնել հանրութան դատին ամբողջ աշխարհում: «Այսպես հնարավորություն կլինի աշխարհին ներկայացնելու կորցրածի մասին, յուրաքանչյուրին հասկանալի լեզվով»,- ...
Թուրքական tursu.tv հեռուստաալիքը Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված նախագիծ է սկսել: Հեռուստաալիքը ծրագրել ' վավերագրական ֆիլմ նկարահանել տարածաշրջանում հայկական քյամանչա երաժշտական գործիքը տարածած հայ բանաստեղծ, երաժիշտ, բանահավաք, երգահան եւ աշուղ Սայաթ-Նովայի մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demikrathaber.net լրատվական կայքը:
Բաս բարիտոն Մուրադ Ամիրխանյանը դեկտեմբերի 8-ին Փարիզի «Գավո» համերգասրահում համերգ կտա՝ նվիրված  1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Հայաստանի թատերական գործիչների միությունը  մտադիր է նամակով դիմել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի վերանորոգումը սկսելու խնդրանքով, հայտնեց Միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը։
Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը վերակենդանացնել, ինչը կապված է տարածաշրջանում Թուրքիայի համար ստեղծված ոչ բարենպաստ պայմաններ եւ եւ գլխավորապես մոտեցող 2015-ով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Կիեւում զոհված Սերգեյ Նիգոյանի ընտանիքը Հայաստանի  սահմանամերձ Շամշադինի շրջանից Ուկրաինա էր տեղափոխվել 1992թ.՝ Արցախյան պատերազմի տարիներին:
Դեկտեմբերի 19-ին Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Փյունիկ» հաշմանդամների միության անդամների գեղարվեստական աշխատանքների ամենամյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էին միության սաների ձեռքի աշխատանքները , ինչպես նաև մարզական հաջողությունները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱԳՆ հյուրերի տանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել են կրթաթոշակներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մայիսի 22-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կազմակերպչական առաջին նիստը, որը վարեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Հանձնախմբի առաջին նիստին մասնակցեցին ՌԴ մարզերում ՀՀ գլխավոր հյուպատոսները, ռուսաստանյան պետական եւ հասարակական ոլորտի անվանի ...
Դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվեն Սերբիայի մշակույթի օրեր:
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը, ինչպես եւ խոստացել էր տարեվերջյան ասուլիսում, թե երիտասարդ ստեղծագործողներին ամեն կերպ աջակցելու են, արդեն իսկ խոսքը գործի է վերածել. միության երիտասարդական մասնաճյուղը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների«Resonance» փառատոնը:
Հայաստանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի, որպեսզի 2015 թվականը չդիմավորենք հայ-թուրքական արձանագրություններով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի քայլերին:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: